Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1-2.2013

Հուզվել պետք չէ

Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն 10%-ն են բացասական իրադարձությունները:

 

Իսկ դա նշանակում է, որ, եթե մենք ուզում ենք մեզ երջանիկ զգալ, ապա հարկ է ընդամենը սեփական ուշադրությունը կենտրոնացնել լավ բաների վրա և չմտածել վատի մասին:

 

Բայց, եկեք նաև քննարկենք, թե ինչպիսի իզուր տագնապներ և անհանգստություններ կարող են թունավորել մեր կյանքը և խորհրդածենք դրանց իրական պատճառների մասին:

 

  1. Չեմ հասցնում… ժամանակին ավարտել նախագիծը, վազվզել խանութներով, զանգել հարազատներին… Մի խոսքով, ցուցակն անվերջանալի է: Վաղուց ի վեր արձանագրվել է, որ հենց շտապողականությունը թույլ չի տալիս ժամանակին  և որակյալ կատարել առաջադրանքը, որը մեր առջև դնում է կյանքն ու մասնագիտությունը:

  2. Մրցակցություն: Այո, այն մեր հասարակության մեջ ոչ միայն պարզապես մեծ է, երբեմն նաև արդարացված չէ: «Արևի տակ յուրաքանչյուր տեղի համար» մրցակցում է մի քանի մարդ միաժամանակ և այդ պայքարում նրանցից յուրաքանչյուրը հակված է մոռանալ սեփական անհատականության մասին:

  3. Չեմ կարող ավտոմատ կերպով մի քանի գործ միաժամանակ անել: Այսօր, մի տեսակ, նորաձև է դարձել միջինվիճակագրական մարդուց պահանջել, որ նա լինի նվազագույնը Հուլիոս Կեսար, ով (ի դեպ, պատմության մեջ միակը) կարողանում էր պարբերաբար երեք գործ միանգամից անել: Ընդհանրապես, մարդկային հոգեբանությունը կարողանում է կենտրոնանալ միայն մեկ գործի վրա, իսկ գործողությունների ավտոմատիզմը նվազեցնում է ստեղծագործական հատկությունը և այն կատարելու որակը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

  4. Նյութական արժեքներ և դրամ: Նույնիսկ, եթե մենք ամեն ինչ ունենք, միևնույնն է, չենք դադարում անհանգստանալ` հանկարծ որևէ բան չպակասի, չվերջանա: Եվ այդ մտատանջության մեջ երբեմն «կոպտանում է» մեր հոգին, «լցվելով» սովորական դեպրեսիայով, քանի որ երբեք էլ հնարավոր չի եղել և չի լինելու բոլորից հարուստ լինել:

  5. Ծերություն: Երիտասարդությունը, բնական և ձեռքբերովի` անհամար ջանքերի և գումարի գնով, այսօր նորաձև է համարվում: Կարծիք կա, թե երիտասարդ տեսք ունեցող մարդն անպայման հաջողակ է և երջանիկ: Հենց սա էլ 25 տարեկանում առաջին կնճիռներից անհանգստանալու պատճառ է դառնում:

  6. Ինֆորմացիա: Ժամանակակից մարդու գիտակցության մեջ հիմնովին տեղ է գրավել, թե «ինֆորմացիային տիրապետել, նշանակում է աշխարհի տերը լինել», այսինքն` հաջողակ լինել: Ահա և անհանգստանում ենք, որ ինչ-որ բան չհասցրինք լսել, կարդալ և հասկանալ:
  7. Կյանքի նորմեր: Դե ով կյանքում գոնե մեկ անգամ չի անհանգստացել, թե կարծես թե ճիշտ չի ապրում, ոչ այնպես, ինչպես պետք է, ոչ բոլորի պես: Ուրիշների նման ապրելու անհանգստության մեջ կորցնում ենք գլխավորը` անհատականությունը, գուցեև մենք մեզանից գողանում ենք  կյանքի լավագույն րոպեները, որոնք կարող էինք ապրել միայն ինքներս մեզ համար:

  8. Սեր: Մարդուն հատուկ է մշտապես դրա համար անհանգստանալ, մեկ այն չկա և նա միայնակ է, մեկ` նա գտել է իր սերն ու վախենում է այն կորցնել, մեկ էլ` սկսում է հուզվել արդեն անցած-գնացած սիրո համար: Բայց այդ կախարդական զգացումն ամենևին էլ կախված չէ մեր ցանկություններից և լիովին անտարբեր է բազմակերպ անհանգստությունների հանդեպ: Այն անտառի, գետի պես է, կամ կա, կամ` չկա և անհանգստանալն այստեղ ոչ մի օգուտ էլ չի տալիս:

  9. Դժբախտ դեպքեր: Ամեն օր հեռուստացույցի էկրանից «մեր գլխին է թափվում» բացասական ինֆորմացիայի հոսքը` ահաբեկչական ակտերի, ավտովթարների և ավիաաղետների, բնական աղետների վերաբերյալ և այլն: Բայց եթե ինքնաթիռով թռչելը կամ ավտոմեքենայով ուղևորվելն անհրաժեշտ է, էլ ինչ անհանգստության մասին կարող է լինել խոսքը:

  10. Եղանակ: Զվարճալի է, բայց օդերևութաբանական տեսությունները անհանգստացնում են ոչ միայն օդերևութաբաններին, օդաչուներին և երկրաբաններին: Եթե հաշվենք, թե միջինվիճակագրական մարդը օրվա մեջ քանի անգամ է լսում, կարդում կամ նայում օրվա եղանակի տեսությունը, պարզ կդառնա, որ եղանակը մեզանից շատ-շատերի համար անհանգստության  լուրջ և մշտական առիթ է:    

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ